Լևոն Մկրտչյանի և Էվելինա Ստեփանյանի ռոմանտիկ հանգիստը Իտալիայում

Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը՝ Էվելինա Ստեփանյանը, մեկնել են Իտալիա՝ վայելելու իրենց հանգիստը։ Զույգը սոցիալական ցանցերում կիսվել է երջանիկ ու ջերմ հրապարակումներով՝ Իտալիայի տարբեր քաղաքներից, որտեղ նրանք երևում են միասին՝ լի ժպիտներով ու սիրով։

Լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ զույգը վայելում է իտալական մթնոլորտը, զբոսանքները և միասին անցկացրած ժամանակը՝ ևս մեկ անգամ ընդգծելով իրենց ներդաշնակ հարաբերությունները։

Երկրպագուները շտապել են մեկնաբանությունների հատվածում բարեմաղթանքներ ու սրտիկներ թողնել՝ ցանկանալով հաճելի հանգիստ և անմոռանալի պահեր Իտալիայում։

StarNews-ը ներկայացնում է մի քանի լուսանկարներ զույգի հանգստից