Այսօր սիրված երգիչ Ռազմիկ Ամյանի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով նրա լավագույն ընկերներից Տաթև Ասատրյանը համատեղ ջերմ հրապարակում է արել`կից շնորհավորելով սիրված երգչին:
«Բարով ես ծնվել, եղբայրս»,- գրել է սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը։
Նշենք, որ Ռազմիկ Ամյանը հայկական շոուբիզնեսի այն քիչ երգիչներից է, ում յուրաքանչյուր նոր ստեղծագործություն կարճ ժամանակում հիթ է դառնում և լայն տարածում ստանում։
Երգչի անձնական կյանքը նույնպես մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում, սակայն այս թեմայով Ռազմիկի լռությունը տարիներ շարունակ բամբասանքների և քննարկումների առիթ է հանդիսացել, չնայած նրան, որ Ռազմիկը դեռ տարիներ առաջ նշել էր, որ կինը՝ Լիլյան, այդքան էլ չի սիրում խոսել տեսախցիկների առաջ, իսկ ինքը անձնական կյանքը գաղտնի պահելու պատճառ չունի։
Իր վերջին հարցազրույցներից մեկում երգիչը խոսել էր այս մասին ու նշել.
«Ամուսնալուծվելն էսօր ինչա, թղթով չի, երբ որ դու հեռանում ես քո սիրելիից, հեռանումա միտքդ նրա մտքիդ,դու ցավացրել ես քո երեխեքի մորը, ով քեզ երեխիդ շնորհիվ կյանքա տվել, բայց մենք միասին ենք, երբեք չենք ամուսնալուծվել, չնայած դրա համար շատ առիթներ ա եղել, բայց Փառք Տիրոջը, որ ինքը հասկացողա, ու մենք իրար հետ ենք:Իմ պես խմող չի եղել, խմելուց սկսած մինչև ամենավերջին սովորույթներ ունեցել եմ: Միանգամից հասկացա, որ մեր սերը պետքա լինի նարկոտիկը»: