Միասին ենք լինելու եթե ամբողջ աշխարհը մեզ դեմ լինի.Մենչի աղջկա սկանդալային գրառումը (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ)

  • Oct 13, 2022

Որոշ ժամանակ առաջ Starnews-ի աչքից չէր վրիպել, որ  հումորիստ, պրոդյուսեր, հաղորդավար Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, ակնարկել էր, որ անձնական խնդիրներ ունի։ Նա և իր սիրելին՝ Անդրանիկը, այլեւս միմյանց չէին հետեւում Ինստագրամում: Էլինան նաեւ հեռացրել էր իրենց համատեղ ռոմանտիկ լուսանկարները եւ տեսանյութերը:

Էլինան միայն մեկ տեսանյութ էր թողել՝ այդ ձևով տպավորություն թողնելով, որ իրենք կամ բաժանվել են, կամ վիճել։ Ավելի ուշ Էլինան կրկին տեսանելի էր դարձրել արխիվացված բոլոր տեսանյութերը և լուսանկարները։

 

Այսօր Էլինան հրապարակել է տեսանյութ, որտեղ նշել է, որ մենք միասին ենք լինելու եթե ամբողջ աշխարհը մեզ դեմ գնա: Իսկ սթորիների միջով ակնարկել է, որ պետք չի լսել որևէ մեկին, եթե ցանկանում ես անել մի բան արա դա:

Տեսանյութը դիտեք ` այստեղ

 

 

Հավելենք, որ Էլինան վերջին տարիներին համացանցում բուռն քննարկվում է: Նա երիտասարդ դիզայներ է: Էլինան ամիսներ առաջ նշանադրվել է: «Շնորհավոր, իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ շա՜տ»,- նշանադրության կադրերին կից գրել էր Մենչը։ Նշենք, որ Էլինայի սիրելին նույնպես բնակվում է ԱՄՆ-ում: Ի դեպ, երգիչ Սարգիս Եղիազարյանը երեկոյի ընթացքում Էլինային նվիրված երգ էր կատարել։

Հիշեցնենք, որ ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է: Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ Մենչը վերջերս Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում Մհեր Բաղդասարյանը նրան ասել էր, որ Անի Երանյանն իրեն տեղեկացրել էր, որ «Ֆուլ Հաուս» նախագծից դուրս էր եկել, քանի որ չէր ցանկանում թաթախվել կոնֆլիկտների մեջ: Ըստ Անիի՝ մթնոլորտը թունավոր էր դառնում: Մենչի խոսքով՝ կոնֆլիկտների մասին շատ դեպքերում ինքը տեղեկանում էր միայն, երբ դրանք արդեն եղած էին լինում, քանի որ միշտ չէ, որ ներկա էր լինում նկարահանումներին:

 

Դիտարկմանը, թե ի՞նչ չէին կիսել դերասանները՝ փա՞ռք, թե՞ ֆինանս, Մենչ ասել է, որ ֆինանսական խնդիրներ, առհասարակ, չեն եղել: Ըստ նրա՝ փառքին գումարվել էր մեկ այլ բան, չնայած Մենչը չի բացառում, որ դերասանները, միգուցե, հոգնել էին: Ըստ պրոդյուսերի՝ այդ աստղային դրվագներն իրեն հետաքրքիր չէին. «Եկել էին սատանի մայլեն քյանդրբազություն էին անում»: Մենչի խոսքով՝ Հայաստանում մարդիկ չեն կարողանում երկար միասին աշխատել, քանի որ թիմային խաղացողներ չեն:

Մեկնաբանություն

Որոնում