«Կերպարից դուրս» հաղորդմանը հյուր էր Նազիկ Ավդալյանը։
StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր մտքերը.
Մարզիկը խոսեց իր և տղայի հարաբերություններում եղած բացի մասին.
«Դա իմ ամենացավոտ տեղն է։Ես տարի ու կես իմ երեխայի կողքին չեմ եղել ուսումնամարզական հավաքների պատճառով։Իհարկե չես կարող համատեղել։Ինչ-որ մի տեղ մեկը պետք է զիջի։Ես միշտ մտածում եմ` արդյոք կկարողանամ ամբողջ կյանքի ընթացքում լրացնել այդ բացը։Շատ մեղադրում էի ինձ և ծանր էի տանում։Սակայն երևի հենց տղայիս փաստն օգնեց ,որ Եվրոպայի չեմպիոն դառնամ։Այն ժամանակ, երբ ցավեր էի ունենում,չէի կարողանում պարապել այդ միտքը, որ ես իմ բալիկին թողել, եկել եմ ,որ ինչ որ ցավերի պատճառով չպարապեմ հենց այնպես անցի։Ասում էի չի կարող հենց այնպես անցնել և փորձում էի պարապել։Պատկերացրեք, օրեր են եղել,որ իմ մարզիչն ու ընկերուհիներիցս մեկը թևերիս տակից բռնած ինձ դահլիճ են տարել։Չեմ կարող ասել ,թէ ինչպես ,բայց մարզվել եմ։Ես սարսափում եմ այն մտքից, որ կարող եմ ինչ-որ մեկի մոտ խղճահարության զգացողություն առաջանա իմ նկատմամբ։Այն տղամարդիկ են աջակցում իրենց կնոջը օգնում, առաջ մղում և՛ կարիերայում, և՛ որպես անհատ կայանալու ,և՛ իր ներաշխարհը լիարժեք լինելու,և՛ որ կինն իրեն երջանիկ զգա, որպես կին ,որպես մայր ։Հիմնականում էդպես անում են այն տղամարդիկ ,ովքեր կայացած են,կայանալու կարիք չունեն ,ինքնահաստատված են,հոգեպես շատ ուժեղ են ։Հիմնականում այդպիսի տղամարդկանց կողքին կանայք կարող են ուժեղ լինել ,որովհետև իրենք կարիք չունեն ,որ կինը թույլ լինի իրենք ուժեղ երևան իրենց կնոջ կողքին։Իմ անձնական կյանքի հետ կապված ես միայն մի բան կասեմ այդ աջակցությունը չեմ ունեցել և ընդհակառակը այդքանով եզրափակվենք։Հիմնականում տղամարդիկ իրենց կանանց ճնշելով են փորձում ինքնահաստատվել,որը որ շատ ցավալի երևույթ է։Գիտեք հետո շատ ժամանակ կանայք իրենք իրենց մեղադրում են թեև կարող է իրենք են մեղավոր։Իհարկե էլի 100%չի կազմում,բայց իմ շրջապատում շատ եմ տեսել ,որ կանայք են իրենց մեղադրում,բայց իրենք մեղավոր չեն այդ ամենի մեջ։Ես չգիտեմ ինչի է էդպես Հայաստանում,բայց կնոջը հարգելու հետ կապված մի քիչ թյուրիմացություն կա մտքի,հոգու թյուրըմբռնում ։Կոպիտ արտահայտություն կա подкаблучник լինելը ու կնոջ հարգելը շատերը չեն տարբերում դա իրարից։Մի հատ գեղեցիկ երևույթ կա ,երբ տղամարդը կնոջը երես է տալիս։Դա այնքան սիրուն է ու կինը շատ ավելի ուժեղ է լինում։Իհարկե ես չեմ ցանկանա ,որ որևէ կին կարիք ունենա ուժեղ լինելու,բայց ուժեղ տղամարդու կողքին եթե կինը երջանիկ է ՝երջանիկ է ամբողջ ընտանիքը։Այնպես ,որ աշխատենք մեր կանանց երջանիկ պահենք։
Հայ կինը շատ լավն է շատ նվիրվող է ու պետք է պարտադիր գնահատել։