Մшհացել է հայտնի և սիրված դերասանը. Աստղային օրվա ամփոփում

  • Mar 04, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երեկ տեղի է ունեցել երջանկահիշատակ Արամ Ասատրյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված համերգային երեկոն, որի բազմաթիվ կադրեր լայն տարածում էին ստացել համացանցում։

Այսօր դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի եղբոր հարսանիքն է, որի կազմակերպչական աշխատանքները դերասանուհին սկսել էր շաբաթներ առաջ։ Մարիամը մի քանի հրապարակում էր արել՝ ցույց տալով նաև հարսնացուին։

Դերասանուհի Անահիտ Մանուկյանն էլ հարցազրույցի ընթացքում խոսել էր Արսեն Լևոնյանի հետ ունեցած սիրավեպի, ինչպես նաև՝ բաժանման մասին։

Դերասան, հումորիստ Արմուշն էլ ընկերների հետ միասին անակնկալ միջոցառում էր կազմակերպել կնոջ՝ Լուսինեի ծննդյան տարեդարձի առթիվ։ Լուսինեն չէր կարողացել զսպել արցունքները։

Դերասանուհի Լիա Զախարյանն էլ խոսել էր հեռուստասերիալում կերտած իր կերպարի մասին։

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից էլ հետևորդների հետ զվարճալի հոլովակով էր կիսվել դերասան Գարիկ Սեփխանյանը։

71 տարեկանում կյանքից հեռացել է ռուս խորհրդային հայտնի դերասան Իգոր Կապատովը, որն ավելի քան 10 տարի հնչյունավորել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարի կերպարներից մեկին՝ Միշուտկային։ Դերասանի մահվան պատճառները չեն հաղորդվում։

Մեկնաբանություն

Որոնում