Ովքե՞ր են այն հայտնիները, որոնք երեխայի սպասման գեղեցիկ փուլում են. Բացառիկ մանրամասներ

Starnews-ը սիրով անդրադարձել է հայկական շոու-բիզնեսում մայրանալու բերկրանքն ապրող հայտնիներին։
Էմմա Ազիզյան
Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ նա և Խորեն Լևոնյան սպասում են իրենց առաջնեկին։ Թեպետ լուրը սկզբում շրջանառվում էր խոսակցությունների մակարդակով, Էմման որոշ ժամանակ անց անձամբ հաստատեց այն՝ կիսվելով գեղեցիկ լուսանկարով։
Ուրախալի նորությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց երկրպագուների կողմից, ովքեր երկար ժամանակ հետևում էին զույգի հարաբերություններին և անհամբեր սպասում նման լուրի։

Լիլիթ Սարգսյան
Դերասանուհի Լիլիթ Սարգսյանի՝ սոցհարթակում արված գրառումը չէր հայտնում, բայց հուշում էր․ «Ես հանգիստ, խաղաղ, պատրաստ նորին…»։
Կարճ ժամանակ անց հետևեցին գեղեցիկ հոլովակներն ու լուսանկարները՝ արդեն կլորիկացած փորիկով։

Մաշ Իսրայելյան
«1+1=4» խորհրդանշական գրառմամբ երգչուհի Մաշ Իսրայելյանը սոցիալական իր էջում հրապարակեց ջերմ հոլովակ և հայտարարեց, որ սպասում է երկրորդ երեխային։
Երգչուհու հրապարակումը հուզեց հետևորդներին, ովքեր անմիջապես ողողեցին նրան շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։

Լիլի Մորտո
Սկանդալային երգչուհի և դերասանուհի Լիլի Մորտոն հղիության լուրը երկար ժամանակ չէր հանրայնացնում։ Հանրությունը տեղեկացավ այդ մասին միայն այն ժամանակ, երբ Լիլին հրապարակեց գենդեր փարթիի հոլովակը։
Ապա հայտնեց, որ աղջիկ է ունենալու։


















