«Ժպիտով ու սիրով». Սոնա Ռուբենյանը դստեր հետ նոր ֆոտոշարք է հրապարակել

Երգչուհի Սոնա Ռուբենյանը հայկական շոուբիզնեսի ամենադրական և սիրված արտիստներից մեկն է։ Երգչուհին շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թողարկելով նոր հիթային երգեր։ 

Սոնա Ռուբենյանը հաճախ հրապարակումներ է անում ինստագրամյան հարթակում, դրանք մեծամասամբ դստեր՝ Մարիի մասնակցությամբ են։

Երգչուհու երկրպագուները հաճախ են անկեղծորեն նշում, որ Սոնայի ինստագրամյան էջին հետևում են նաև Մարիի համար։ Եվ, ահա երեկ երգչուհին դստեր հետ նոր ֆոտոշարք է հրապարակել ու գրել.

«4 ամիս առաջ արված լուսանկարներ, որոնք նորից գտա հեռախոսիս մեջ ու չէի կարող չկիսվել ձեզ հետ։ Ժպիտով, հիշողություններով ու սիրով»։