«Եթե կարոտեմ քեզ, ապա այսպես». Էլիզ Մելիքյանի հուզիչ խոսքերը եղբորը

Դերասանուհի Էլիզ Մելիքյանը նոր հրապարակմամբ հուզել է իր հետևորդներին։ Նա ինստագրամյան իր էջում կիսվել է ջերմ լուսանկարով, որտեղ պատկերված է իր փոքր եղբայրը։ Լուսանկարին կից դերասանուհին գրել է կարճ, սակայն շատ հուզիչ խոսքեր՝ «Եթե կարոտեմ քեզ, ապա այսպես»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էլիզ Մելիքյանը նաև շնորհավորել էր իր քրոջ՝ Ստելլա Մելիքյանի ծննդյան օրը։ Նա հրապարակել էր համատեղ կադրեր և ջերմ խոսքեր էր հղել նրան՝ գրելով.

«Ծնունդդ շնորհավոր, իմ Ստելլ։
17 տարեկան դարձար, ու ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ շատ եմ սիրում քեզ։ Դու իմ կյանքում ամենահասկացող ու ամենահարազատ մարդկանցից ես։ Քո հետ միշտ եղել եմ եսս, միշտ կարողացել եմ լինել անկեղծ ու ազատ։
Կյանքը տարբեր բաներ ա բերում, լինում են հեշտ ու դժվար օրեր, բայց մի բան ես հաստատ գիտեմ՝ ինչ էլ լինի, մենք ունենք իրար։ Էդ իմ համար շատ կարևոր ա։
Քեզ մաղթում եմ, որ կյանքում շատ ժպտաս, հասնես քո երազանքներին ու միշտ լինես երջանիկ։ Դու արժանի ես ամենալավին։
Ու հիշիր՝ ես միշտ քո կողքին եմ լինելու։
Սիրում եմ քեզ շատ, քույրիկս»։

Էլիզ Մելիքյանը հաճախ է սոցիալական հարթակներում կիսվում ընտանեկան ջերմ պահերով՝ ցույց տալով իր սերտ կապը ընտանիքի անդամների հետ։