«Բառերը քիչ են…»․ Էլեն Գասպարյանի անկեղծ խոստովանությունը նշանածին

Այսօր դերասանուհի Էլեն Գասպարյանի նշանածի ծննդյան օրն է, և նա առանձնահատուկ կերպով է շնորհավորել իր սիրելիին։
Էլենը սոցիալական էջում հրապարակում է արել՝ կիսվելով համատեղ լուսանկարներով և գրելով հուզիչ ու սիրառատ խոսքեր։
Դերասանուհին իր գրառման մեջ նշել է, որ բառերը հաճախ քիչ են սիրելի մարդուն նկարագրելու համար, և անդրադարձել է սիրո իրական իմաստին՝ հիշելով մայրիկի խոսքերը․
«Սերը այն չէ, երբ մարդիկ պարզապես նայում են իրար, այլ այն է, երբ միասին նայում են նույն ուղղությամբ»։
Նա նաև ընդգծել է, որ ցանկանում է սիրելիի հետ շարունակել միասին բացահայտել աշխարհը, ուսումնասիրել տիեզերքը, պատմությունը, ֆիզիկան և անգամ Աստվածաշունչը՝ միասին անցնելով կյանքի ճանապարհը։
Էլենի այս գրառումը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում, ովքեր միացել են շնորհավորանքներին՝ մաղթելով զույգին սեր և երջանկություն։

















