Տեսեք`որքան են մեծացել Էմմիի որդիները

  • Oct 29, 2023

2015 թվականին հայտնի դարձավ, որ երգչուհի Էմմին ամուսնացել է: Այս մասին նա գրառում կատարեց`նշելով հետևյալը.

«Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահն ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:

Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է, Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»,- նշել էր նա:

Տարիներ շարունակ քննարկումների արժանացած զույգն այսօր արդեն ունի 2 մեծ որդի: Նրանք շարունակում են ապրել ԱՄՆ-ում:

Էմմին որդիների հետ ժամանակ առ ժամանակ գալիս է հայրենիք, ինչպես նաև հրապարակումներ է անում որդիների մասնակցությամբ:

Մեկնաբանություն

Որոնում