Սուրեն Առուստամյանի արձագանքը` իր` ամուսնալուծված լինելու մասին մեկնաբանությանը

  • Oct 25, 2024

#commentstory էլեկտրոնային հաղորդման հյուրը դերասան Սուրեն Առուստամյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր հատվածները։

«Առավոտյան ծրագիր վարելու վատ կողմը քիչ աշխատավարձն է»,- կես կատակ ,կես լուրջ ասաց Սուրենը և պատմեց «անիմաստ զարթուցիչների» մասին.

«Ես արդեն 20տարուց ավելի է` շուտ եմ արթնանում ։Արձակուրդներին ասում եմ` ինչ լավ է ,որ արձակուրդ է կքնեմ,բայց ժամը 8ից արթուն եմ ։Ես կարող է քնեմ լուսադեմ 3ին, 4ին բայց էլի շուտ արթնանամ ։Ես բուդիլնիկը դնում եմ ենթադրենք ժամը 7ին,բայց 6:30արթնանում եմ, անջատում ,որ 7ին չզանգի, բոլորն արթնանան»։

Սուրեն Առուստամյանը խոսեց զբաղվածության մասին.

«Զբաղվածությունը շատ է, ու դրանից շատ գոհ եմ,որովհետև երբ թուլանում է,օրինակ՝ քովիդի ժամանակ ես արդեն դեպրեսիայի մեջ էի և պատերն էի քերում ՝ չհասկանալով ինչ կարելի է անել,որովհետև ես սիրում եմ ,որ անընդհատ զբաղված եմ։Ժամանակ եմ գտնում ամեն ինչի համար։Ես ասում եմ այսպիսի բան կա ՝այն ինչը,որ շատ ես ուզում դրա համար ժամանկ հաստատ գտնում ես»:

Ինչպես ՞է վերաբերվում մեկնաբանություններին Սուրեն Առուստամյանը ։ Նա ասաց.

«Միշտ էլ, երբ սկսում ես երևալ, լինում են կարծիքներ։Ամենասկզբում շատ ծանր էի տանում, երբ բացասական կարծիքներ էի տեսնում։Հետո, երբ տարիների ընթացքում  դարձա ավելի իմաստուն, հասկացա,որ չեմ կարող բոլորին դուր գալ:Դու նաև, երբ ունենում ես հաջողություն, սկսում են որոշ մարդիկ քեզ նախանձել,խանդել։ Մի անգամ մի տարիքով կին իմ այս վերջին լողավազանային նկարներից մեկի տակ գրել էր « մենք պարտավոր ենք քեզ նայենք ամեն անգամ»։Հիմա չգիտես ինչ՞ գրել, պատասխանեմ` մի նայեք ,բայց եթե գրել է, ուրեմն նայել է,եթե նայել է ու գրել է ուրեմն ինչ-որ բան իրեն դուր է եկել ,որ գրել է,որովհետև եթե նայում ես ու չես հավանում, ուղակի արագ թերթում ես և չի էլ տպավորվում:
Ես ծանր չեմ տանում ,միայն նյարդայնանում  եմ,որ շատ անձնական վիրավորանքներ են լինում։Ես ուղակի ժամանակին շատ իմպուլսիվ եմ եղել կարողա մտնեի մեկնաբանողի էջ և անձնական նամակով վատ բաներ գրեի։Մի անգամ նույնիսկ նկարի տակ կռիվ էնք արել։Հետո հասկացա,որ պարզապես պետք է ջնջես և անցնես առաջ։Երբ որ տեսնում եմ անձնական վիրավորանք է, ջնջում եմ,բայց երբ մարդ խաղացածս դերը չի հավանել ես թողում եմ,որովհետև դա իր կարծիքն է և ինձ չի վիրավորում ,հակառակը՝ նույնիսկ ինչ-որ տեղ դա ինձ պարտավորեցնում է ,որ այնքան էլ լավը չի եղել ,որ որոշ մարդկանց դուրը չի եկել»։

Հաղորդման ֆորմատն այնպիսինն է ,որ  ընթերցվում են բացասական մեկնաբանությունները,որոնք արվել են հյուրի նկարներին կամ այն հոլովակներին կից ,որտեղ հյուրը մասնակցություն է ունեցել։Ըստ այդմ` հյուրը մեկնաբանում է ,թե ինչպես է վերաբերվում այս կամ այն բացասական կարծիքին։

Մեկնաբանություններից մեկը հետևյալն էր`«Սա բաժանված չէ՞»:

«Իմ էջում հաճախ չեն տեսնում կնոջս,երեխաներիս հետ նկարներ և նման ենթադրություններ են անում։Ես միշտ ասում եմ,որ չեմ սիրում ընտանիքս  բերել համացանց։Ես ունեմ նկարներ կնոջս,երեխաներիս հետ ,բայց անձնականը պետք չի բերել լցնել»։

Հաջորդ լուսանկարի մեկնաբանության դաշտում մեկը գրել է ՝ «արա ամոթա»։

«Երևում են միայն մարմնի այն մասերը,որոնք կարող են երևալ։Եթե քեզ դուր չի գալիս, մի նայիր»,- նշեց Սուրենը:

«Վեշնի ծովում ու բասեյնում ա» մեկնաբանությանն ի պատասխան հաղորդման հյուրը նշեց.

«Ես արևի մարդ եմ։Նույնիսկ, երբ ցուրտ շրջանն է լինում, ինչ-որ բան եմ կազմակերպում ,որ գնամ տաք տեղ»։

Մեկնաբանություն

Որոնում