«Զատիկը դեռ չի եկել․․․»․ Շուշաննա Թովմասյանի դստեր ջերմ կադրերը հիացնում են բոլորին

Թեև Զատիկը դեռ չի եկել, դերասանուհի Շուշաննա Թովմասյանը արդեն հասցրել է տոնական տրամադրություն փոխանցել իր հետևորդներին։

Նա հրապարակել է դստեր՝ փոքրիկ գեղեցկուհու մասնակցությամբ ջերմ ու գունեղ հոլովակ՝ կից գրելով․

«Զատիկը դեռ չի եկել, բայց մենք արդեն պատրաստ ենք․․․ հատկապես ինքը»։

Հիշեցնենք, որ Շուշաննա Թովմասյանը երեք երեխաների մայր է՝ ունի երկու որդի և մեկ դուստր։ Այս շրջանում նա ակտիվ մասնագիտական գործունեություն չի ծավալում և իր ժամանակի մեծ մասը նվիրում է երեխաներին։

Դերասանուհին հաճախ է կիսվում ընտանեկան ջերմ պահերով, իսկ նրա հրապարակումները միշտ լցված են մայրական սիրով ու անկեղծությամբ։ Իր գրառումներից մեկում նա գրել էր․

«Կյանքը մի պահ կանգ առավ… որ ես սովորեմ ամենակարևոր դերը՝ լինել մայր։ Ահա նա՝ իմ սրտի մի կտորը, իմ խաղաղությունը, իմ սերը՝ Էտնա»։

Նրա էջը շարունակում է մնալ ջերմության, սիրո և ընտանեկան արժեքների փոքրիկ անկյուն սոցիալական հարթակներում։