Երգիչ դերասան Գևորգ Մկրտչյանն ու սիրելին` դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը, այս շրջանում ամենաքննարկվող զույգերից մեկն է:
Այս պահին Քրիստինան Եգիպտոսում իր մայրիկի հետ հանգիստն է վայելում, որտեղից պարբերաբար հրապարակումներ է անում:
Այսօր նա իր մայրիկի հետ լուսանկար է տարածել և ցույց տվել, թե որքան երիտասարդ մայրիկ ունի նա:
Նշենք նաև, որ ամիսներ առաջ Հայ-ռուսական համալսարանում տեղի էր ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը։ Երգիչ Գևորգ Մկրտչյանի սիրելին՝ Քրիստինա Հովհաննիսյանը, նույնպես ավարտել էր համալսարանը և օրվա առթիվ մի շարք թեմատիկ լուսանկարներ էր հրապարակել ինստագրամյան իր էջում։ Քրիստինան նաև մայրիկի հետ համատեղ լուսանկարներ էր հրապարակել, որոնց կից գրել էր.
«Մամ, սա նաև քո հաղթանակն է»։