Ինչ էր զգացել Աննա Աբաջյանը որդու՝ Ռոբերտ Աբաջյանի զոհվելուց առաջ․ արխիվային պատմություն

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ կյանքից հեռացավ անմահ հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը։ Լուրը մեծ ցավով ընդունվեց ողջ հասարակության կողմից՝ արտահայտվելով հազարավոր ցավակցական գրառումներով։
Ինչպես որդին էր սիրված ու հարգված, այնպես էլ նրա մայրը՝ իր տոկունությամբ և արժանապատիվ կերպարով, դարձել էր շատերի համար օրինակ։
Աննա Աբաջյանը իր հարցազրույցներից մեկում պատմել էր այն ծանր զգացողությունների մասին, որոնք ունեցել էր որդու հերոսացումից առաջ՝ ապրիլյան պատերազմի օրերին։
«Արթնացել եմ առավոտյան, կարոտից խելագարվում էի… Ինչի՞ եմ էսքան կարոտում էս երեխուն… Վազում եմ նկարներն եմ նայում, անկախ ինձանից լացում էի կարոտից…»
Այս խոսքերը տարիներ անց առավել ծանր են հնչում՝ կարծես մայրական սիրտը զգացել էր մոտալուտ ողբերգությունը։
Ռոբերտ Աբաջյանը հավերժ կմնա մեր հիշողության մեջ՝ որպես անձնուրաց ու հերոս երիտասարդ, ում սխրանքը սերունդները շարունակելու են հիշել ու հպարտությամբ փոխանցել։

















