Արտաշ Ասատրյանի դուստրը ցույց է տվել սկեսուրից ստացած ծաղիկները. Լուսանկար

Արտաշ Ասատրյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Երգչի դուստրը՝ Սյուզին իր շքեղ հարսանիքից հետո հայտնիություն ձեռք բերեց և հիմա ինստագրամյան էջում ունի հետևորդների մեծ բանակ։
Սյուզին հաճախ սոցիալական էջերում պատմում է իր աշխատանքի, ժամանցի ու ճամփորդությունների մասին։
Իսկ օրերս Արտաշ Ասատրյանի դուստրը ցույց էր տվել ամուսնու մայրիկի և քույրիկի կողմից ստացած գեղեցիկ ծաղիկները։

Հավելենք նաև, որ մեկ անգամ Սյուզին նշել էր, որ ամուսնու քույրը՝ Լառան իր ամենամոտ ընկերուհին է և հենց նրա միջոցով էլ ծանոթացել է ամուսնու հետ։