«Սյունիքի կախարդիչ բնության գրկում»․ Արաքսյա Մելիքյանի Սյունիքից հրապարակած կադրերը հիացրել են հետևորդներին

Սիրված դերասանուհի Արաքսյա Մելիքյանը այս օրերին գտնվում է Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում՝ Սյունիքում, որը իսկապես Արարչի ստեղծած հրաշալիքներից է։

Արաքսյան սոցիալական հարթակներում հրապարակել է մի շարք լուսանկարներ մարզի տեսարժան վայրերից։ Նա այցելել է եկեղեցիներ և վանական համալիրներ՝ կիսվելով ոչ միայն գեղեցիկ կադրերով, այլև իր մտորումներով։

Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․
«Ամենաբարձր պատիվը, որը կարելի է ստանալ երկրի վրա, Արարչի կողմից օգտագործելն է․․․»

Հետևորդները հիացմունքով են արձագանքել ինչպես Սյունիքի բնությանը, այնպես էլ Արաքսյա Մելիքյանի հրապարակած լուսանկարներին ու գրառմանը։