«Խնդիրը չլուծվող էր». Էլիզ Մելիքյանը՝ սպասվող նշանադրությունից օրեր առաջ, բաժանման որոշում կայացնելու մասին

Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդմանը հյուրընկալվել էր Էլիզ Մելիքյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։ Հաղորդման ընթացքում անրադարձ եղավ  Էլիզայի և Հարութի բաժանմանը։

Ամալյաի դիտարկմանը, թե բաժանման լուրերից ընդհամենը 3-4 օր առաջ ունեցած հանդիպման ժամանակ Էլիզը խոսում էր սպասվող նշանադրության մասին ու իրենց հարաբերությունները այլ ուղղությամբ պիտի գնային և  հարցին ՝ թե ի՞նչ տեղի ունեցավ  Էլիզը պատասխանեց. 

«Այս թեման ինձ համար շատ ցավոտ ու միևնույն ժամանակ անցած թեմա է։ Ամեն ինչ երկուսս էնք որոշել, երկուսով էնք եկել այս որոշմանը։ Իրավիճակներ կան, երբ հասկանում ես ՝ սա էր ճիշտ։ 

Զգացմունքները՝ հնարավոր է մնան, մնայուն բան է։ Անընդհատ կարողես ինչ-որ բան զգալ, բայց չես կարող էդ զգացմունքով միշտ ապրես։ Ժամանակ է գալիս երբ սառում է ամեն ինչ։ Այս անգամ վերջակետն էր ։ Որոշումը եկավ ժամանակի հետ։ Այսինքն խնդիրը կար, բայց երբ ամեն ինչ լուրջ է չես մտածում, որ դա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Եկանք հասանք մի կետի, որտեղ հասկացանք, որ չլուծվող է այդ խնդիրը։ Արդեն անցած թեմա է, անցած է ամեն ինչ։

Մեծ սեր է եղել , դժվար եմ ոտքի կանգնել».- նշել էր Էլիզան։