«Հուզմունքից կոկորդս խեղդում է»․ Գրիգոր Դանիելյանը հուզիչ գրառում է արել

Դերասան Գրիգոր Դանիելյանը հանդես է եկել նոր, անչափ հուզիչ հրապարակմամբ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են դերասան Գոռ Հակոբյան-ի ընտանիքին։
Նա իր գրառման մեջ նշել է, որ ընդամենը 36 ժամում հավաքվել է փոքրիկ Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ ամբողջ գումարը և խոստովանել, որ հուզմունքից անգամ բառեր չի գտնում շնորհակալություն հայտնելու համար։
Ահա նրա գրառումը․
«Օրը սկսենք բարի լուրով։
Ուղղակի խոսքեր չեմ գտնում շնորհակալություն հայտնելու․ ընդամենը 36 ժամում բուժման համար պահանջվող ողջ գումարը հավաքվեց։ Հուզմունքից կոկորդս խեղդում է։ Էս ի՞նչ լավ ազգ ենք մենք, էս ի՞նչ մեծ սիրտ ունենք՝ կարեկից, մարդասեր, մեծահոգի։
Շնորհակալություն հատ առ հատ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս մեծ գործում, բոլոր նրանց, ովքեր օգնեցին նյութը տարածել, բոլոր նրանց, ովքեր իրենց խոսքով և խորհուրդներով եղան մեր կողքին, բոլոր էն մարդկանց, ովքեր ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին, և գումարի չափը ընդհանրապես էական չէ։
Երդվում եմ՝ մարդիկ կային չնչին գումար էին փոխանցում, բայց այնպիսի մարդկային կարեկցանքով, որ հոգիդ տակնուվրա էր լինում։ Եվ հենց այդպես էլ շատ կարճ ժամանակում մեզ հաջողվեց հավաքել ամբողջ գումարը։
Շուտով Ֆելոն իր բուժումը կստանա Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Մեզ մնում է միայն աղոթել։ Աստծո օրհնությամբ և պահապան հրեշտակների ուղեկցությամբ մեր բալիկը պետք է անցնի բուժման ընթացքը։
Աստվածային գերբնական ուժ մեր ընկերներին՝ Գոռին և Հրուշին։ Վստահ ենք՝ դուք կկարողանաք հաղթահարել այս փորձությունը»։

















