Երգչուհի Նարե Գևորգյանն անդրադարձել է իր նշանադրության վերաբերյալ StarNews-ի հրապարակմանը

  • Dec 08, 2023

Երգչուհի Նարե Գևորգյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Երգչուհին ցույց է տալիս իր գործունեությունը, առօրյան, իմչպես նաև պարբերաբար անդրադառնում է երկրում տիրող իրավիճակին ամենատարբեր հրապարակումների տեսքով։

Օրեր առաջ StarNews-ը գրեց այն մասին, որ երգչուհին հրապարակել է սթորի, որտեղ իր մատին նկատելի է եղել նշանադրության մատանի: Հետևորդներից շատերի մոտ սա տպավորություն է ստեղծել, որ երգչուհին նշանադրվել է:

Մենք փորձեցինք հերքում կամ հաստատում ստանալ հենց երգչուհուց, սակայն նա գերադասեց արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել, որ նման բան չկա:

«Չկա նման բան, սիրելիներս»,- գրել է Նարեն:

Մեկնաբանություն

Որոնում