Կեղծ ռումբի ահազանգ՝ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում. աշակերտները տարհանվել են. Մանրամասները

Փետրվարի 23-ին արտակարգ իրավիճակ է արձանագրվել Շիրակի մարզում։
Մոտավորապես ժամը 13։00-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ըստ որի՝ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված։

Տեղեկությունը հրապարակել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նրա հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել համայնքային ոստիկանության ծառայողները, որոնք դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի հետ կազմակերպել են աշակերտների ու աշխատակիցների շտապ տարհանումը։

Տևական որոնողական գործողություններից հետո իրավապահները պարզել են, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը և կեղծ է եղել։
Մանրամասները՝ ըստ Գագիկ Շամշյանի։