6 դոլարով second hand-ի ժիլետ գնեցի…Վաչե Թովմասյանի նախկին կինը`միայնակ կնոջ կարգավիճակի,դժվարությունների մասին և ոչ միայն

  • Oct 31, 2022

Օրերս «Look and face» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է դերասան Վաչե Թովմասյանի նախկին կինը`Գայանե Մանուկյանը։Գայանեն բավականին անկեղծ զրույց է ունեցել՝ խոսելով տարբեր թեմաներից՝այդ թվում ամուսնալուծված կնոջ կարգավիճակով ապրելուց,իրենց բաժանման, ինչպես նաև իր դստեր կյանքում մշտապես Վաչեի ներկա լինելուց։

<<Վաչեն մեր ընտաեկան կյանքում կա, երեխայի կյանքում կա>>,- ասել է Գայանեն։

Զրույցի ընթացքում Գայանեն անդրադարձավ նաև Վաչեի և դստեր 2 տարվա հեռավորությանը, այնուհետև հանդիպման մասին պատմող հուզիչ տեսանյութին:

«Հեռավորությունը բացարձակ կապ չունի այն մեծ սիրո հետ, որը կա: Ամենակարևոր զգացողությունը երկկողմանի սիրված լինելն է:

Գայանեի խոսքով թյուր կարծիք կա, որ դժվար է լինել ամուսնալուծված կնոջ կարգավիճակում, իր իսկ խոսքով՝ինքը շատ ուժեղ է և առհասարակ երբեք որևէ մեկի կարիքը չի ունեցել թե´ ֆինանսապես, թե´ ֆիզիկապես։

Հաղորդման շրջանականերում Գայանեն նաև խոսեց իր ամենաէժան և ամենաթանկ, ամենաանիմաստ գնումների մասին։ Նրա խոսքով ինքը ոչ բնական կաշվից շատ հետաքրքիր ժիլետ է իրեն գնել, որն արժեցել է 6 դոլար։

Նշենք, որ Գայանեն մասնագիտությամբ դիզայներ և լրագրող է:Հետևելով նրա տեսանյութին կից արված մեկնաբանություններին՝ Գայանեն սիրվել էր հանրության կողմից, ինչպես նաև շատերը գնահատել էին նրա կիրթ ու գեղեցիկ խոսքը։

Նշենք, որ երկար ժամանակ զույգը թաքցնում էր իրենց բաժանումը։ Ավելին՝ Վաչեն նախընտրում էր հերքել դրանք:

«Այդ տեղեկությունն ընդհանրապես հավաստի չէ։ Ինչ ուզում, գրում են։ Ինստագրամով ինչ-որ բան են ման գալիս, հետո դրա հիման վրա հրապարակում են անում»,- լրագրողներից մեկին մեկ անգամ նման պատասխան էր տվել Վաչեն՝ամեն կերպ փորձելով հերքել իրնց ամուսնալուծությունը։

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝Վաչեն բավականին ծանր էր տարել իրենց բաժանումը։ Նշենք, որ զույգն ամուսնացել է 2013 թվականին։

Մեկնաբանություն

Որոնում