«Զոքանչ և փեսա». Մենչի դուստրը նոր կադրեր է հրապարակել իր հարսանիքից

ԱՄՆ-ում՝ Հունիսի 5-ին տեղի ունեցավ դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստեր հարսանյան խնջույքը, որի կադրերը քննարկվում են մինչ օրս։

StarNews-ը տեղեկացրել է, որ զույգը ԱՄՆ-ի հայկական եկեղեցում ստացավ Աստծո օրհնությունը, ունեցավ շքեղ ֆոտոշարք ու երեկոյան ընկերների և մտերիմ մարդկանց հետ տոնեց օրը։ Էլինան և սիրելին՝ Անդրանիկը օրը կազմակերպել էին իրենց նախասիրություններին հարմար։

Էլինան ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկը իր մայրիկի և ամուսնու մասնակցությամբ է։ Մեկ անգամ չէ, որ Արմեն Պետրոսյանի դուստրը հրապարակումներով ցույց է տվել ընտանիքի և սիրելիի ջերմ հարաբերությունները։