«Ամեն ինչ լավ է լինելու»․ Գոռ Հակոբյանի կնոջ ծննդյան օրը՝ լի հույսով ու ուժով

Այսօր դերասան Գոռ Հակոբյանի կնոջ՝ Հրուշ Մնոյանի ծննդյան օրն է։ Այս առիթով Հրուշը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ իր ինստագրամյան էջում։

Գոռ Հակոբյանը նույնպես հրապարակում է արել՝ շնորհավորելով կնոջը «Мы вдвоём» երգի ներքո, արտահայտելով իր սերն։

Հիշեցնենք, որ դերասանը, նրա կինը և որդին՝ փոքրիկ Ֆելիքսը, այս օրերին գտնվում են Գերմանիայում՝ երեխայի բուժման նպատակով։

Ծննդյան օրվա շնորհավորանքներին զուգահեռ Հրուշ Մնոյանը ստացել է նաև բազմաթիվ կարեկից ու ուժ տվող խոսքեր հետևորդներից, որոնք իրենց աջակցությունն են հայտնել ընտանիքին։

Ահա դրանցից մի քանիսը․
«Աստված պահապան ձեզ, մաղթում եմ ձեր ձագին առողջություն, որ մյուս տարի երջանիկ ու անսահման ուրախ ծնունդ նշեք»,
«Ձեզ անսահման ուժ եմ մաղթում»,
«Շնորհավոր, ուժեղ մարդ․ ամեն ինչ լավ է լինելու»։

Այս ջերմ խոսքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան մեծ աջակցություն ու սեր է ստանում ընտանիքը այս դժվար, բայց կարևոր ժամանակահատվածում։