«Մասնակիցների միջև Հարաբերությունների վատացումը անխուսափելի է». Լիլիթ Գալստյանը՝ «Arm Squid խաղեր» նախագծի և էմոցիաների մասի

Արդեն Այսօր մեկնարկում է «Arm Squid խաղեր» նոր ռեալիթի շոուն։ 50-ից ավել մասնակիցներ կպայքարեն հաղթանակի համար, կունենան անմոռանալի հույզեր և կլինեն թեժ մրցակցության մեջ։
Starnews -ը զրուցել է նախագծի ամենաէներգիայով լի մասնակիցներից մեկի՝ Լիլիթ Գալստյանի հետ։
Լիլիթը պատմեց խաղի անսպասելի ընթացքի մասին՝ նշելով հետևյալը.
«Իրականում, շատ էմոցիոնալ խաղ է։ Նախ մեկ թիմ եք դառնում, թվում է էդպես՝ միասին պիտի առաջ գնաք, սակայն հարմար պահի թիմը քեզ մենակ է թողնում։ Այդ ժամանակ ինքդ պիտի կողմնորոշվես, որ դուրս չմնաս խաղից»։

Լիլիթը նշեց, որ շոուն բերում է նաև լարված մթնոլորտ՝ մասնակիցների միջև։
«Խաղի ընթացքում լարվածության պիկ է լինելու։ Հարաբերությունների վատացումը անխուսափելի է, ինձ կսկսեն չսիրել այն մասնակիցները, որոնց դուրս մնալուն նպաստում եմ».- անկեղծացավ պրոդյուսերը։



















