Եվա Զոհրաբյանի դստեր 40 օրականն է. դերասանուհու հրապարակումները՝ Եկեղեցուց

StarNews.am–ը տեղեկացրել է, որ ապրիլի 23 –ին լույս աշխարհ է եկել դերասանուհի Եվա Զոհրաբյանի առաջնեկը։
Այդ մասին դերասանուհին հայտնել էր՝ նորածին դստեր հետ հիվանդանոցից մի քանի լուսանկար հրապարակելով։
Եվան և ամուսինը դստերը տվել են Արիա անունը։
Արդեն երեկ դերասանուհին հայտնել է, որ լրացել է դստեր 40 օրականը.
«Այսօր մեր աղջկա 40 օրականն ա։ Աստված պահապան լինի բոլոր երեխաներին».- գրել էր Եվան և հրապարակել Եկեղեցուց մի քանի լուսանկար։
հավելենք նաև, որ դստեր ծնունդից հետո Եվան շարունակում է ակտիվ լինել սոցիալական իր էջերում և այտեղ կիսվում է կարևոր իրադարձություններով։