Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հարցուպատասխանի ձևաչափով շփվում իր հետևորդների հետ, ովքեր տարբեր հարցեր են հնչեցնում`ուղղված դերասանուհու անձնականի, ամուսնու և Թուրքիա տեղափոխվելու հետ:
Հետաքրքրականն այն է, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ կատարած դերասանուհին նշում է, որ իր վիրահատություններն ու դիմային փոփոխությունները շատ չեն, և դրա հետ մեկտեղ`առանց կաշկանդվելու հրապարակումներ է անում, որտեղ երևում է`ինչպիսին է եղել Մարիամը շուրջ 10 և ավելի տարի առաջ:
Սիրելի Մարիամ, որքան էլ չես խուսափում քո նախկին տեսքից, այնուամենայնիվ`մի փորձիր պնդել, որ այնքան էլ չես փոխվել այս տարիների ընթացքում, փաստերը այլ բան են ասում: