Այսօր տեղեկացրել ենք, որ զոհվել է «Բերդ» անսամբլի պարող Լավրենտ Նատոյանը :
«Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»,- հայտնում են անսամբլից:
Ցավով տեղեկացնում ենք, որ 44 օրյա պատերազմի ժամանակ զոհվել է նաև Լավրենտի քեռին` Լևոն Խաչատրյանը: