«Եթե դուք տեսնում եք այս հոլովակը, ուրեմն ես արդեն ծննդատանն եմ». Էլեն Ազնավուրյանը հուզիչ հոլովակ է տեղադրել

Ամիսներ առաջ դերասանուհի Էլեն Ազնավուրյանը՝ անակնկալ կերպով, ամուսնուն և ինստագրամյան հետևորդներին հայտնեց, որ սպասում է երկրորդ երեխային։ Արդեն այսօր Էլենը ամուսնուն դուստր կպարգևի։
Դերասանուհին նոր հոլովակով է կիսվել ու գրել.
«Եթե դուք տեսնում եք այս հոլովակը, Ուրեմն ես արդեն ծննդատանն եմ».- նշել է Էլենը։
Տեսանյութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում։
Նշենք նաև, որ դերասանուհին ամուսնությունից հետո դադարեց նկարահանվել հեռուստասերիալներում, սակայն պահպանեց ակտիվությունը սոցիալական էջերում։