ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը. լուսանկարներ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը:


Հիշեցնենք՝ 88-ամյա դերասանի, ՀՀ վաստակավոր արտիստի մահվան մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան։ Լուրը հայտնել էր Հայաստանի թատերական գործիչների միությունը։
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: