«Ուզում եմ մեծ տուն»… Գոհար Ավետիսյանը հուզվել է որդու ծննդյան երազանքից

Ռուսաստանաբնակ հայ հայտպի դիմահարդար Գոհար Ավետիսյանը շատ մեծ ճանաչում ունի և ակտիվ գործունեություն է ծավալում նաև ինստագրամյան էջում, որտեղ էլ հայտնել է, որ որդու ծննդյան օրն է։

Գոհարը որդու՝ Գասպարի, հետ նոր ֆոտոշարք է հրապարակել ու հայտնել այն մասին, որ իր 5 -ամյա տղան մեծ տուն ունենալու երազանք ունի։

«Ուղիղ 5 տարի առաջ՝ 2020 թվականի հուլիսի 3-ին, ես մայր դարձա,  իմ փոքրիկ հերոս Գասպարը ծնվեց՝ 4 կգ-ից մի փոքր ավելի քաշով և անհավանական ժպիտով, որը մինչև հիմա մի վայրկյանում ջերմացնում է սիրտս։

Տարիներ շարունակ ես աղոթում էի Աստծուն, որ մի օր մի փոքրիկ հրաշք վերցնեմ իմ գրկում և նրան տամ այն ամբողջ սերը, որն իմ մեջ է, որպեսզի միշտ հոգ տանեմ նրա մասին և պաշտպանեմ նրան:  Աստված լսեց ինձ և ուղարկեց իմ փոքրիկ օրինակը , բայց տղամարդու տարբերակով՝ մի փոքրիկ տղամարդու, որը, լինելով երեխա, արդեն պաշտպանում է ինձ»։