«Մամայիս մահից հետո չեմ վախենում ոչինչ կորցնել». Էլիզ Մելիքյանը՝ ծնողների մասին


Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման հերթական հյուրը Էլիզ Մելիքյանն է։

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր դրվագները։

Էլիզի հետ կապված ամենաշատ տրվող հարցերից է՝ «Ուր են ծնողները»։ Էլիզան Հայրիկի մասին չխոսեց՝ նշելով , որ հայրը Արամն է։ Մայրիկը մահացել  է , երբ նա արդեն գիտակից տարիքում է եղել.

«Մամայի մահից հետո չեմ վախենում ոչինչ կորցնելուց։ Դա ինձ շատ է ուժեղացրել։ Ես 4 օր հետո գնացել եմ դպրոց՝ 4 օր հետո արդեն դպրոցում էի, դաս էի անում։ Հիշում եմ, որ ընդամենը 13 տարեկան երեխա էի , ով ոչ մի բան չէր հասկանում, չէր հասկանում՝ մահը ինչ է։ Մարդ, ով քո մաման է էլ չկա ՝ չես հավատում…

Մեկ- մեկ մտածում էի՝ գժվել եմ, փոքր էի, բայց մտածում էի թե գժվել եմ։ Մտածում էի, որ դա երազ է ։ Չեմ կարող բացատրել էդ ինչ զգացողություն էր »։