«Երկու բարդ վիրահատություն եմ տարել». Թամարա Գևորգյանը հայտնել է առողջական խնդիրներ ունենալու մասին

Դերասանուհի Թամարա Գևորգյանը իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել և հայտնել առողջական խնդիրներ ունենալու մասին։

«Սիրելիներս անչափ շնորհակալ եմ հոգատարության և անհանգստության համար։ Տարել եմ երկու բարդ վիրահատություն։ Առողջական խնդիրների մասին պատահական իմացանք։ Արդյունքում կարողացանք խուսափել վատագույնից։ Հիմա վերականգնողական փուլում եմ։

Առջևից Աստված».- գրել էր դերասանուհին։

StarNews-ը առողջություն է մաղթում Թամարա Գևորգյանին։