«Դա իմ ցավոտ թեման է եղել». Անահիտ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու և Հայկոյի մասին

ARTN TV-ի տաղավարում Աշոտ Ղազարյանին հյուրընկալվել էր Անահիտ Սիմոնյանը։

StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում Անահիտը խոսեց իր ներկայիս զբաղվածության մասին.

«Կարծում եմ գաղնիք չէ, որ հիմա ապրում էնք ԱՄՆ-ում։ Տղաս գնում է դպրոց, ես աշխատում եմ USARMENIA TV-ում, նաև շաբաթական մեկ անգամ երգում եմ ամերիկյան ջազ ակումբներից մեկում։ Պատրաստվում եմ իմ նույն գործունեությունը ծավալել հագուստի մոդելավորման և դիզայնի հետ կապված»։

Անահիտ Սիմոնյանը բազմիցս նշել է , որ Հայկոն իր համար երգ չի գրել, զրույցի ընթացքում խոսք եղավ նաև այդ մասին. 

«Դա իմ ցավոտ թեման է եղել … Մեկ , երկու երգ է գրել , որովհետև միշտ ես ուզում էի իրենից երգ, ինքը ասում էր, որ չի ստացվում։ Իր մոտ ինձ համար երգ գրել կոնկրետ չէր ստացվում։ Ես դրա համար չէի նեղանում՝ իհարկե ընդունում էի»։