Գևորգ Գրիգորյանը նշում է ծննդյան տարեդարձը. Ինչպիսին էր դերասանը մանկության տարիներին. Լուսանկար

Դերասան Գևորգ Գրիգորյանը այսօր՝ հունիսի 4-ին, նշում է իր 35-րդ տարեդարձը։

Գևորգ Գրիգորյանը հանրությանը ճանաչելի է դարձել մի շարք հեռուստասերիալներում ներկայանալուց հետո։ Նրան այսօր շտապել են շնորհավորել ընկերներն ու մտերիմ մարդիկ։ Գևորգի քույրիկն էլ կիսվել է իրենց արխիվային լուսանկարով։

 

Նշենք, որ ծննդյան օրվա վառ հիշողության մասին խոսելով Գևորգը առանձնացրել էր մի դրվագ.

«Երբ դարձա 10 տարեկան, ինձ թվում էր՝ արդեն մեծ մարդ եմ. լուսանկարչական ապարատէի նվեր ստացել, որով նկարում էի հենց այդ օրը և չափազանց ոգևորված էի»։

StarNewsը շնորհավորում է դերասանին։