«Ես ունեմ սպիտակ մազեր, որոնք չեն երևում, որովհետև ես փորձում եմ վառ պահել աչքերիս փայլը». Հրաչուհի Ութմազյանի նոր լուսանկարն ու գրառումը

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, աշխատանքը ևանցկացրած ժամանակը:
Հաղորդավարհուհին նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է հետևյալը.
«Ես ունեմ սպիտակ մազեր, որոնք չեն երևում, որովհետև ես փորձում եմ վառ պահել աչքերիսփայլը…
Ես գիտեմ սիրել, շատ սիրել, սիրել անմնացորդ…. մինչև վերջ… Ես գիտեմ նվիրվել, շատնվիրվել, նվիրվել անմնացորդ…
Ես գիտեմ` ինչ է ընկերոջ դավաճանությունը, ամենահարազատի… Գիտեմ նաև նրանց, որոնքիմն են ու անբեկանելի, աշխարհն էլ շուռ գա…
Ես գիտեմ` ինչպես սիրել աշխատանքս, էլի մինչև վերջ, էլի անմնացորդ… Ես կիսատ չեմկարողանում, ինձ մոտ չի ստացվում… Ներեք ինձ իմ ամբողջականությունը ձեր կիսատաշխարհում…»
Նշենք, որ ինչ որ ժամանակ լուրեր պտտվեցին, որ Հրաչուհի Ութմազյանը պատրաստվում է ամուսնանալ: Սակայն պետք է հավելենք, որ Հրաչուհին գրեթե երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին։