«Թուրքի երազանքը կատարվում է». հայ հայտնիների արձագանքը ոստիկանական գործողություններին / թարմացվող

Այսօր առավոտյան ոստիկանական ու ԱԱԾ-ական մեծ ուժեր ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան՝ իրականացնելու, ինչպես իրենք են ներկայացնում «Հատուկ քննչական գործողություններ», իսկ արդեն այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր տեղափոխվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի առջև որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդին:

Տեղի ունեցածի վերաբերյալ իրենց բողոքն են արտահայտում հայ հայտիները:

Starnews.am-ը հետևում է հայ հայտիների գրառումներին ձեր դատին է ներկայացնում՝ պարբերաբար թարմացնելով դրանք։

Արա Ղազարյան

«Քրիստոսի ամենամեծ արձանը կանգնացնող երկրում եկեղեցու ծառայողներ են ձեռբակալվում.: Վեհափառը և Սբ. Էջմիածինը լուռ են… Հենց հիմա Շիրակի թեմի առաջնորդարան են մտել դիմակավորված ուժայիններ ու խոզարկում են շենքը։ Չի բացառվում թեմի առաջնորդին տանեն։ Հետաքրքիր ա մինչև երբ ա լռելու Վեհափառն ու ինչու կաշտ գնահատական չի տրվում այս ամենին։»

«ԱԱԾ -ի դիմակավորված աշխատակիցները Սուրբ էջմիածնի տարածքում են…

Ամենայն հավանականությամբ շուտով շղթայված դուրս կբերեն Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին… Չի բացառվում նաև Արշակ Սրբազանին տանեն: Իսկ եթե նեռը ասի կկալանավորեն նաև Վեհափառին։

Սրբություն չկա…»։

Արմինկա

«Ոստիկանները՝ Շիրակի Առաջնորդարանում, ամբողջությամբ կոտրել, խառնել են և ավերել են Միքայել սրբազանի աշխատասենյակը։ Փշուր- փշուր են արել նույնիսկ պատարագի նշխարքները։
«Քրիստոնյա հայեր»-ը»։

Անաիս Սարդարյան

«Դուք ուզում եք այն, ինչ ուզում է թշնամին, ես՝ ոչ։
Զարթնել եմ ու ամոթի զգացումը պատել է սիրտս։

Էս ի՞նչ օրերի ենք ականատես լինում։

Թուրքի երազանքն ա եղել վերացնել հային ու եկեղեցին»։

Շպռոտ

«Ներիր ինձ հայրենիք, որ թողել գնացել եմ ու քեզ թողել եմ մենակ, սրանց ձեռքերում…

սիրտս պայթում ա»։

Նազենի Հովհաննիսյան

«Օսմմաններին և Բոլշևիկներին ծառայող ԱԱԾ»։

Սիրուշո

«Սա չեմ ուզում նույնիսկ ուրիշ լեզվով տարածել, որ հանկարծ որևէ այլ ազգ չհասկանա…
Ամոթալի, ցավալի երբևէ չպատկերացնելու»։

Նարեկ Մարգարյան

«Եկեղեցին մեր վերջին ճակատն է: Հանձնեցինք` ամեն ինչ կորցնելու ենք»։

Արփի Գաբրիելյան

«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյունը. Աստված Ամենատես է»։

Միհրան Ծառուկյան

«Սուրբ Էջմիածին՝ մեր հոգու տաճարը։ Ոչ ոք իրավունք չունի բռնությամբ մտնել սրբություն։ Ամոթ»։