«Սոնային առաջ են բրդում, արդար չէ»… հանրությունը քննարկում է «Երկու Աստղ» նախագծի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին

Շաբաթներ շարունակ հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտելու «Երկու Աստղ» երաժշտական մեգանախագիծը։
Արդեն այսօր՝ Հունիսի 28-ին, կկայանա նախագծի եզրափակիչ փուլը։ Մասնակիցների և շոուծրագրի վերաբերյալ քննարկումներ եղել են առաջին թողարկումից սկսված, սակայն StarNews.am-ի աչքից չի վրիպել մի խումբ դիտողների դժգոհությունը՝ կապված Սոնա Եսայան-Սիմոն զույգի եզրափակիչ փուլ անցնելու հետ։
«Երկու Աստղ»-ի վերջին թողարկման մեկնաբանությունների դաշտը ողողված է կարծիքներով, որ ժյուրիի անդամները պարզապես «առաջ են բրդում» Սոնային և պարուհին իր ելույթներում աճ չի գրանցում։


Հարկե նշել նաև, որ Սոնա Եսայանը իր մասին հնչող վատ մեկնաբանություններին պատասխան չի տվել։ Իսկ ինչ վերաբերում է անադարության լինել-չլինելուն ասենք, որ նախագծի հաղթողին որոշելու է հանրությունը՝ քվեարկության միջոցով։
StarNews-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին։