«Նրա երաժշտությունն ինձ հուզել է, օգնել, հիացրել». Սոնա Ռուբենյանը՝ Սվյատոսլավ Վակարչուկի հետ հանդիպման և հույզերի մասին

Երգչուհի Սոնա Ռուբենյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ երեկ հիուզիչ հրապարակում է արել՝ պատմելով «Okean Elzy» խմբի վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկի հետ առաջին հանդիպման մասին։

«Տարիներ շարունակ նրա երաժշտությունն իմ հետ է եղել՝ հուզել է, օգնել, հիացրել:
Երեկ առաջին անգամ հանդիպեցինք:
Ցույց տվեցի 2016-ի երևանյան համերգից մի տեսանյութ՝ երբ բեմից վերցնում է իմ հեռախոսը ու սկսում նկարել:
Այսօր՝ նույն համերգասրահում նստած, նորից լսում եմ նույն կախարդանքը:
Ժամանակն անցել է, բայց իսկականը՝ մնացել»,- լուսանկարներին կից գրել է Սոնա Ռուբենյանը: