Ծնվել է Սոնա Աբրահամյանի և Դավիթ Միրոյանի դուստրը. Հայտնի է փոքրիկի անունը

Լրագրող, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը և Դավիթ Միրոյանը՝ Ռեփեր Դավոն, արդեն 4 տարի է ինչ մշտական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։
Սոնան շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ինստագրամյան հարթակում, որտեղ հոլովակների միջոցով պատմում է ԱՄՆ-ի կյանքի մասին, ներկայացնում վատ ու լավ կողմերը։
Սակայն այսօր Սոնայի ինստագրամյան հրապարակումը այլ կարևորություն ունի։ Ծնվել է նրա և Դավիթի առաջնեկը։
Զույգը դուստր է ունեցել ում անվանակոչել են Ջիա։
«Ջիա Միրոյան 17.06.25
3,8 կգ, 52 սմ».- ինստագրամյան էջում՝ հրապարակելով լուսանկար գրել էր Սոնան։
StarNews-ը շնորհավորում է։
Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել է 2018 թվականին։