Գեների կանչով եմ ընտրել ստեղծագործությունը․ դհոլահար Սարգիս Մարգարյանը՝ նոր տեսահոլովակի, իր ստուդիայի սաների ու սպասվող նորությունների մասին

Ազգային երաժշտական գործիքների տարածումն ու գործածումը կօգնի մեզ ավելի մոտ կանգնել մեր արմատներին։

StarNews.am-ը դհոլահար Սարգիս Մարգարյանի հետ զրուցել է դպրոց-ստուդիայի գործունեության, սաների, նոր տեսահոլովակի և սպասվող նորությունների  մասին։ 

–  Սարգիս, պատմեք Ձեր գործունեության և ստուդիա ունենալու որոշման մասին։ 

2 տարի առաջ որոշեցի բացել «Սարգիս» Դհոլ ստուդիան, որտեղ սովորում են բավականին շատ տաղանդավոր սաներ, անհատապես աշխատում եմ բոլորի հետ՝ փորձում ենք առաջ գնալ, մասնակցում ենք նկարահանումների և տարբեր մրցույթների։ Նաև նշեմ, որ Հուլիսի 15-ին կունենանք համերգ, որին կմասնակցեն «Սարգիս» դհոլ ստուդիայի սաները։ Ստուդիա ունենալու նպատակներից մեկը՝ հասրակությանը առավել մանրամասն ներկայացնելն է դհոլ գործիքը։ 

Դհոլահարն ասում է՝ ընդունելության առումով տարիքային սահմանափակում չկա՝ սկսած 5 տարեկանից․ «Եթե կա ցանկութուն՝ 50 տարեկանում  նվագել սովորելու, ապա «Սարգիս» դհոլ ստուդիան պատրաստ է ընդունել Ձեզ։ Մենք ունենք դհոլի համար ստեղծված նոտայագրություն՝ ինչը առավել հեշտ է դարձնում ուսման ընթացքը»։

Սարգիսը նաև անհատական գործունեություն է ծավալում և պատրաստվում է ներկայացնել իր նոր տեսահոլովակը․

«Այսօր՝ Հուլիսի 1- ին, կկայանա իմ նոր տեսահոլովակի պրեմիերան։ 2 տարի առաջ Կարենը և Սևակը թողարկեցին «Գեների կանչ» ստեղծագործությունը։ Ես դա ներկայացնում եմ իմ մոտեցմամբ, ես cover եմ արել ոչինչ՝ չեմ փոխել։ Դհոլ նվագելը մեր գենի մեջ է, այն մեզ փոխանցվել է գեներով, որպեսզի մեր սրտից եկածը ներկայացնենք մեր ժողովրդին։ Իմ սաները ևս սպասումեն իմ տեսահոլովակին, իրենց էլ ոգևորում եմ, որ շատ աշխատեն ու կայանան այս ասպարեզում։ Ես էլ իրենց ամեն բանով կօգնեմ»։

Տեսահոլովակի նկարահանման ընթացքը հաճելի ու թեթև մթնոլորտում է անցել․

«Ես աշխատել եմ «Kojoyan photo»-ի և «Mariam’s studio»-ի հետ։ Երբ ներկայացրի ինչ եմ պատկերացնում միանգամից ինձ հասկացան և շատ հեշտ աշխատեցինք միասին։ Նկարահանումները շատ թեթև անցան։ Երգի ընտրությունն էլ շատ արագ է եղել։

Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և ուզում եմ շատ աշխատել ու ներկայացնել նոր աշխատանքներ»։ 

«Սարգիս» ստուդիոյում ընդունելության համար գործում է

հեռախոսահամար՝ 077 964454։

Ընդունելության համար դիմել կարող եք նաև սոցիալական հարթակների միջոցով։ Պարզապես նամակ գրեք ստուդիայի պաշտոնական էջերին ու պատասխանը շատ արագ կստանաք։ Ընդունելության ժամանակ անպայման ստուգվում է դիմողի երաժշտական լսողությունը։

Ի դեպ՝ ընդունելություն կա նաև աղջիկների համար։ Սարգիս Մարգարյանը վստահեցնում է՝ աղջիկները ևս բավականին տաղանդավոր են այս ասպարեզում, կարծրատիպ է, թե դհոլը նախատեսված է միայն տղաների համար։

StarNews.am-ը առաջարկում է վայելել Սարգիս Մարգարյանի տեսահոլովակի պրեմիերան՝

https://www.instagram.com/starnews.am/reel/DLkoqx_zPLo