«Իրավունք չունեն հաճախորդին զրկել բանկային հիմնական ծառայություններից». Օգտատերը դժգոհում է Ardshinbank-ի սպասարկաման պայմաններից

StarNews.am-ը պարբերաբար անդրադառնում է՝ հայկական բանկերի և նրանց իրականացրած սպասարկման վերաբերյալ, շահառուների բողոքներին ու խնդիրներին։

Օգտատեր «Zona Positive»-ը, որը ֆեյսբուքյան հարթակում ունի հետևորդների մեծ բանակ, գրում է.

«Ardshinbank-ը էն բանկն ա, որ վարկի վճարումը մի օր ուշացնելու համար բանկում ունեցած բոլոր քարտերդ բլոկ ա անում։ Իբր քրեական հանցագործ ես՝ քո բոլոր ֆինանսական մուտքերն ու ելքերը կանգնեցնում են։ Էս բանկն էնքան իրավաբանորեն մերկ ա, որ չի հասկանում, որ վարկն ու քարտն իրար հետ փոխկապակցված պրոդուկտներ չեն։ Իրենք իրավու՜նք չունեն հաճախորդին զրկել բանկային հիմնական ծառայություններից։

Ժողովուրդ ջան, էս մոտավորապես նույնն ա, ինչ հեռախոսիդ մեջ մի քանի օր գումար չունենաս, ու օպերատորը քո SIM քարտը բլոկ անի։ Փող չունես՝ կապդ անջատում ենք

Central Bank of Armenia, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, դուք տեղյա՞կ եք էս մութ միջնադարյան մեթոդներից։ Որոնք նաև անօրինական են».- նշել էր օգտատերը։