Ռոզի Ավետիսովայի նոր լուսանկարները. Ինչպիսի տեսք ունի սիրված դերասանուհին

StarNews-ը հետևել է դերասանուհի Ռոզի Ավետիսովայի սոցցանցային էջերին, որտեղ նա հանդես է եկել նոր և բավականին տպավորիչ հրապարակմամբ: Սիրված դերասանուհին, ով հանրությանը հայտնի է բազմաթիվ հաջողված հեռուստասերիալներից և նախագծերից, կիսվել է լուսանկարների նոր շարքով:

Ռոզին միշտ առանձնացել է իր զուսպ, բայց միևնույն ժամանակ շատ ոճային կերպարներով: Նոր լուսանկարներում դերասանուհին ներկայացել է կանացի և նրբագեղ ոճում, ինչը չի վրիպել նրա երկրպագուների աչքից: Շատերը նշում են, որ դերասանուհին գտնվում է հիանալի մարզավիճակում և տարեցտարի ավելի է ընդգծվում նրա բնական գեղեցկությունը:
Հիշեցնենք, որ Ռոզի Ավետիսովան այն դերասանուհիներից է, ով նախընտրում է իր անձնական կյանքը հեռու պահել ավելորդ աղմուկից՝ կենտրոնանալով ստեղծագործական աշխատանքի և մասնագիտական վերելքների վրա: Նրա յուրաքանչյուր նոր հրապարակում սպասված է հետևորդների համար, ովքեր մշտապես բարձր են գնահատում նրա թե՛ դերասանական խաղը, թե՛ էսթետիկ ճաշակը:


















