Պատերազմում ոտքը կորցրած Արման Բեգյանն ու բլոգեր Մաշ Թորոսյանը սպասում են իրենց առաջնեկին. Հուզիչ տեսանյութ

44-օրյա պատերազմի ժամանակ ոտքը կորցրած Արման Բեգյանը և նրա սիրելին` ՄաշԹորոսյանը սպասում են իրենց առաջնեկին։ Այդ մասին զույգը հայտնել է իր սոցիալական էջերում։
Բլոգեր Մաշ Թորոսյանը ամուսնական չորս տարիների ընթացքում բավականին ակտիվ է եղելինստագրամյան հարթակում՝ պարբերաբար ամուսնու բուժման ընթացքիցհրապարակումներ անելով։
Հիշեցնենք, որ նրանց սիրո պատմությունը հուզել էր համացանցի օգտատերերին: Պատերազմից հետո Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել իր վիրավոր եղբորը։Հարևան հիվանդասենյակում էլ բուժում է ստացել մեկ այլ զինվոր՝ Արման Բեգյանը, ովնույնպես պատերազմին մասնակցելու ժամանակ կորցրել էր ձախ ոտքը:
Արմանն ու Մաշը հենց այդպես էլ ծանոթացել, սիրահարվել և ամուսնացել են։

















