«Ես երբեք ոչինչ, ոչ մեկի հետ չեմ բացառել». Գոշ Հակոբյանը՝ բաժանումից հետո, իր և Իննա Խոջամիրյանի միասին աշխատելու հավանականության մասին

«Break Point GoSportFM» փոդքասթի հերթական թողարկման հյուրն էր պրոդյուսեր, ռեժիսոր՝ Գոշ Հակոբյանը։

Starnewsը հետևեց զրույցին ու առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։

Անձնական ու գործնական հարաբերությունների «բախման», բաժանումից հետո՝ դերասանուհի և պրոդյուսեր Իննա Խոջամիրյանի հետ հնարավոր նոր համագործակցության մասին խոսելով Գոշը նշեց.

«Ես երբեք ոչինչ, ոչ մեկի հետ չեմ բացառել և չեմ բացառում։ Հակառակը՝ ավելի շատ նայում եմ օբյեկտիվ իրականությանը։ Անձնական հարաբերությունները չստացվելու պատճառով հեռուստադիտողը, սպառողը չզրկվի էդ կոնտենտը նայելուց։ Դրա  համար ես կողմ եմ օբյեկտիվությանը՝ մինիմում սուբյեկտիվություն, մաքսիմում՝ օբյեկտիվություն»։