«Պապան քեզ անսահման սիրում է». Ինչպես են Սուրեն Փահլևանյանը և Յանա Դանիելյանը շնորհավորել իրենց դստերը

Այսօր՝ Օգոստոսի 10-ին, Դերասան Սուրեն Փահլևանյանի և հաղորդավարուհի Յանա Դանիելյանի դուստրը՝ Ադելը, նշում է ծննդյան տարեդարձը։
Սուրեն Փահլևանյանը ինստագրամյան էջում հրապարակել է դստեր լուսանկարը և գրել.
«Այսօր իմ մինուճար աղջկա ծննդյան օրն է։ Իմ կյանքի ամենամեծ սերը, ամենաթանկ նվերը, ամենալուսավոր պատճառը՝ ժպտալու և հպարտանալու։
Տարիներն անցնում են, դու մեծանում ես, բայց ինձ համար միշտ մնում ես իմ փոքրիկ աղջիկը։ Ուզում եմ կյանքը քեզ տա այն ամենալավը, ինչին արժանի ես՝ առողջություն, սեր, երջանկություն ու մարդկանց, ովքեր միշտ կգնահատեն քո բարի սիրտը։ Ծնունդե շնորհավոր, իմ աղջիկ։ Պապան քեզ անսահման սիրում է».- գրել է Սուրենը։
Իսկ Յանա Դանիելյանը լուսանկարին կից գրել էր.
«Ծնունդդ շնորհավոր, իմ աշխարհ»։



















