Յուքոմը վերցնումա 4500 դրամ ծառայության դիմաց, չի տրամադրում այն, և ստիպումա օգտվել 10 անգամ ավելի թանկ իր սովորական ինտերնետից:

Ֆեյսբուքյան օգտարերերից մեկը գրում է.
«Ucom-ի Ռոումինգի մասին է գրառումս, կարդացեք հետո, որ իմ պես փաստի առաջ չկանգնեք։
Ուրեմն մեկ շաբաթ առաջ ինչպես միշտ՝ երկրից դուրս գալուց ակտիվացնում եմ 2 հեռախոսներիս ռոումինգները (երկուսից ոչ մեկ անցած 7 օրում նորմալ չի աշատել, Եղել եմ երեք երկրում ու երեքում էլ նույնը), ակտիվացնում եմ Esim-իս անսահմանափ ինտերնետը, ու նաև ակտիվացնում եմ մյուս հեռախոսի Utravel 4500 փաթեթը (որը էլի առաջին երկու օրը ոչ մի ձև չի աշխատում):
Մի երկու օր չաշխատելուց հետո զանգում ենք օպերատրին ու տեղեկացնում ենք, որ հեռախոսների ռոումինգը չի աշխատում՝ Հայաստանից, որ զանգում են անկապ թվերա գրում, չես հասկանում, թե ով է զանգել,
նաև, որ էդ յութրեվլն էլ ընդանրապես չի աշխատում,
մի երկու ժամ խոսելուց ու փորձարկումներից հետո ասում են, որ խնդիրը Բուդապեշտի կապերն են ու հայտեր կբացեն, որ խնդիրը լուծեն:
էդ իրենց «կարգավորումներից» մի կես ժամ հետո նայում եմ հեռախոսս, որի վրա անսահմանափակ ինտերնետա միացրած (այլ օպերատրից) տեսնեմ 7000 մինուսա գնացել,
ու հեռախոսիս ելքային և մուտքային զանգերն արգելափակվել են:
Նորից զանգում եմ ու բացատրում եմ, որ չէր կարա մինուս գնար քանի որ տարբեր հեռախոսներ են և դրա վրա անսահմանափակ ինտերնետ կա, որն իրենց հետ կապ չունի, որ իրենց ինտերնետը լրիվ անջատած էր այդ հեռախոսի վրա,
ինձ համոզում են, որ երևի պահի տակ դրա յուքոմի ինտերնետն եմ օգտագործել ու այդքան գումարա քաշել, ու ինձ համոզում են, որ 7000-ը վճարեմ, որ ռոումինգս գործի, ասում եմ, բայց, եթե յութրեվլի փաթեթը չի աշխատում քանի որ Բուդապեշտի ինտերնետնա վատը, էդ ոնցա մյուս համարս 7000 մինուս գնացել ինտերնետի հաշվին, ինձ համոզում են, որ յութրավելը չի աշխատում, բայց սովորական ինտերնետը աշխատելա:
Մի ժամ խոսալուց հետո օպերատրը բառացի ասումա, որ խնդիրը երևի խափանումներն են և հայտ կբացի, որ գումարները վերադարձնեն (2 հեռախոսս իրար հետ 11‘000 -ից ավել գումար)
Մի քանի ժամից վերադառնում եմ Հայաստան ու դեռ իրանք հայտերը դիտարկում են:
Էսօր իմ մեջ մտածում եմ, եթե ես ձեզ վճարել եմ 4,5 ԳԲ ինտերնետի համար ու դուք այն ինձ չեք տրամադրել ու ձեր պատճառով հայտնվել եմ տհաճ իրավիճակում, եթե թեկուզ մյուս համարիս ինտերնետից եմ օգտվել 500ՄԲ, արդյոք արժեր 7000 գումար քաշել, եթե ձեր պատճառով եմ ստիպված եղել օգտվել այլ ինտերնետից???
Չնայած նորից նշեմ, որ մյուս հեռախոսիա ինտերնետն այլ օպերատրից էր ու իդեալական աշխատում էր:
Յուքոմը վերցնումա 4500 դրամ ծառայության դիմաց, չի տրամադրում այն, և ստիպումա օգտվել 10 անգամ ավելի թանկ իր սովորական ինտերնետից:
Լուրջ ամոթա, ամոթա մարդկանց կլպելը, ամոթա այլ երկրում գտնվող քո բաժանորդի հայտը 7 օր անպատասխան թողնելը:
Կից նկարում կարող եք տեսնել զանգերը, որը ստացել եմ Հայաստանից, ու, եթե չէի հասցնում մի զանգի պատասխանել, էլ ձև չկար հետ զանգելու քանի որ եսիմ ինչ համար է ու չգիտես էլ ով էր զանգողը»:


















