«Չգիտեմ՝ ինչու՞ համաձայնեցի ամուսնության առաջարկությանը… Արմինե Պողոսյանը՝ ամուսնու հետ ծանոթության և ամուսնության մասին

«ARTN TV»-ի տաղավարում Աշոտ Ղազարյանին հյուրընկալվել էր դերասանուհի՝ Արմինե Պողոսյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Աշոտ Ղազարյանի հարցին, թե ի՞նչպես է հանդիպել ամուսնուն՝ Արմինեն պատասխանեց.

«Ամուսնուս հանդիպել եմ Երևանում՝ Ամերիկայից ինձ տուփ էր բերել։ Հանդիպեցի, տուփը վերցրեցի, շնորհակալություն ասեցի ու գնացի։ Հետո մտածեցի, որ մարդը ինձ համար էսքան բան է արել՝ հրավիրեմ ներկայացման։ Եկավ ներկայացումը նայեց, ինձ հրավիրեց սրճարան, ծանոթացանք ու մտերմացանք։

Հետո ամուսնության առաջարկություն արեց, համաձայնվեցի՝ չգիտեմ թե ի՞նչու… Զգացի, որ ինքը էնքան հրաշալի մարդ է։ Էնքան հոգով երիտասարդ է, որ իրեն մերժելը մեծ սխալ է։ Երջանիկ եմ և շատ ուրախ , որ իմ ամուսինն է ու հրաշալի մարդ»։