Սպիտակցի Հայկոն անդրադարձել է իր չքայլելու մասին լուրերին. Բացառիկ

Երգիչ Սպիտակցի Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ օրերս տարածված խոսակցությունները մեծ աղմուկ էին բարձրացրել համացանցում։ Լուրեր էին շրջանառվում, թե նա չի կարողանում քայլել, ինչը անհանգստացրել էր նրա բազմաթիվ երկրպագուներին։
Սակայն այսօր երգիչը սեփական նախաձեռնությամբ հրապարակել է տեսանյութ, որտեղ հերքում է տարածված տեղեկությունները։
Հոլովակում նա նշում է, որ ոչ միայն քայլում է, այլև վազում։
«Փառք Տիրոջը, իմ մոտ ամեն բան նորմալ է, Աստված պահապան բոլորիս»,– ասում է նա՝ վստահեցնելով, որ իր առողջական վիճակը լավ է։
Այս հրապարակմամբ Սպիտակցի Հայկոն փարատեց երկրպագուների անհանգստությունը և կոչ արեց չհավատալ կեղծ լուրերին:

















