StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ այսօր՝ ապրիլի 22-ին տեղի է ունենում Գևորգ Մկրտչյանի ու սիրելիի՝ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունը։
Կայքերը գրում էին այն մասին, որ նրանց հարսանիքի կնքահայրը պրոդյուսեր Արման Անտոնյանն է, իսկ խաչեղբայրը` դերասան Նորայր Եղյանը:
Սակայն ոչ ոք չէր խոսում գեղեցկուհի հարսնաքրոջ մասին: StarNews-ի հետ զրույցում նորափեսան ասաց, որ Քրիստի հարսնաքույրը հարսնացուի քույրիկն է:
Նշենք, որ զույգը առավոտից արդեն հասցրել էր հրապարակումներ անել՝ ցույց տալով, թե ինչպես է սկսվել իրենց օրը։ Այդ կադրերը ևս ներկայացրել էինք ձեր ուշադրությանը։
Ավելի ուշ զույգը Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում է տվել, ինչպես նաև փոխանակվել ամուսնական մատանիներով:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք առաջին կադրերը հարսանեկան արարողությունից, որտեղ երևում է, թե ինչ տեսքով է Գևորգ Մկրտչյանը դարձել փեսացու, ինչ զգեստ է ընտրել Քրիստինան կարևոր օրվա համար, ինչպես նաև՝ շքեղ զարդարանքն ու ֆուրշետը։
Հավելենք, որ ստորև տեսանյութում Քրիստինան ու մայրիկը հուզվում են միմյանց տեսնելով: