StarNews-ը ներկայացրել է հայ հայտնիների, ովքեր միացել են Բագրատ սրբազանի` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, նաև նրանց`ովքեր սպասում են Սրբազանի Երևան հասնելուն, որպեսզի միանան հայրենիքի համար մղվող արդար պայքարին:
ArmComedy-ից հայտնի Նարեկ Մարգարյանը, երգիչ Արամոն և Արսեն Գրիգորյանը(Մրո), վավերագիր Աշոտ Գևորգյանը, հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, երգչուհիներ Շուշան Պետրոսյանն ու Գայա Արզումանյանը, նկարիչ և քանդակագործ Նուռը (Արման Դավթյան), դիզայներ Արամ Նիկոլյանը, դերասան Գևորգ Գրիգորյանը, հաղորդավար Էրիկ Անթառանյանը, դերասանուհի Անաիս Սարդարյանը, դերասաններ Արման Նավասարդյանը և Հայկ Պետրոսյանը,ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը, երգիչ Դավիթ Ամալյանը`նրանք բոլորը Բագրատ Սրբազանի կողքին են նաև ֆիզիկապես:
Մի շարք հայտնիներ սպասում են Սրբազանի`Երևան հասնելուն, մի շարք հայ հայտնիներ օտար ափերից իրենք իրենց աջակցությունն են փոխանցում շարժմանը:
Դերասանուհիներ Եվա Զոհրաբյանն ու Լիանա Վանոյանը, լրագրող Անի Քոչարը, երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, երգիչ Մգեր Սրմենիան, դերասաններ Մհեր Մկրտչյանն ու կինը, Լևս Դավթյանը, Սամվել Գրիգորյանը և ուրիշներ ևս Բագրատ սրբազանի շարժման հրապարակումներով կիսվում են`հույս հայտնելով լուսավոր ապագայի:
Ինստագրամյան հարթակում ԱՄՆ-ից երգիչներ Անդրեն և Արման Հովհաննիսյանը, Անի Երանյանն ու Շպռոտը ևս աջակցում են Սրբազանի շարժմանը`հանուն հայի ու հայրենիքի:
Արդեն վաղը շատ ու շատ մարդիկ ֆիզիկապես կգտնվեն սրբազանի կողքին:
Նշենք, որ Ռուբեն Մխիթարյանն արդեն իսկ ներկայացրել է այս պայքարի հնչեղ երգը՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված», որն էլ արդեն իսկ սիրված է մարդկանց կողմից:
Նշենք, որ առաջին իսկ օրվանից շարժմանը մասնակցում են որդեկորույս ծնողները: